Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով շուկայում տեղի է ունենում թանկացում

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով շուկայում տեղի է ունենում թանկացում
27.11.2017 | 19:53

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով թանկանում է առաջին անհրաժեշտության արտադրանքի գրեթե 900 տեսակ, ըստ որում՝ 759-ը կթանկանա արդեն 2018-ի հունվարի սկզբին` ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ, ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ հատկապես սա է վերջին շրջանում երկրում արդեն սկսված գնաճի հիմնական պատճառը: «ԵԱՏՄ-ին անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ իր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ»,- հավելեց Մարուքյանը:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ